«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Գազաևը` «Զենիթի» գլխավո՞ր

Գազաևը` «Զենիթի» գլխավո՞ր
14.03.2014 | 13:00

Ինչպես հայտնի է, Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հրաժարվել է իտալացի հայտնի մասնագետ Լուչանո Սպալետիի ծառայություններից, ով 2009 թվականից գլխավորում էր ռուսական ֆուտբոլային այս ակումբն ու միայն ներքին առաջնությունում թիմին երկու անգամ չեմպիոն է դարձրել:
Հրաժարականի պատճառը թեև չի մանրամասնվում, սակայն հայտնի է, որ վերջին ժամանակներս առկա էին խոշոր տարաձայնություններ մարզչի ու թիմի մի շարք առաջատար ֆուտբոլիստների միջև, ինչի անմիջական արդյունք էին վերջին շրջանում ակումբի անհավասարակշիռ մասնակցությունը երկրի առաջնության խաղերին, վերելքներին հաջորդող անկումները:
Ներկայումս թիմը ժամանակավորապես գլխավորում է Սերգեյ Սեմակը, ում թեկնածությանը քչերն են հավատում: Հավակնորդների մեջ շրջանառվում է Միացյալ լիգայի կազմկոմիտեի նախագահ Վալերի Գազաևի անունը, սակայն ճանաչված մասնագետը չի հաստատել լուրերը, թեպետ չի էլ ժխտել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 664

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ